Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը

Երևանում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»,- ասված է գրառման մեջ:

Երևանում նախատեսված է նաև Իրանի ԱԳ նախարարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 26-ին` Ռուսաստանի Դաշնություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031