Բաժիններ՝

Բաքվի արվարձանում տան պայթյունից զոհվածների թիվը հասել է երկուսի

Բաքվի արվարձանում տան պայթյունի պատճառով զոհվածների թիվը հասել է երկուսի. փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի մարմին, որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել է: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հաղորդել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Խըրդալանում գտնվող բնակելի շենքում, փլվածքների տակ կարող են մարդիկ լինել: Փրկարարները փլատակներից դուրս են հանել վեց քաղաքացու, հայտնաբերել են մեկ կնոջ մարմին»:

Երկրի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ: «Խըրդալանում տան փլատակներից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, դուրս են բերել երեխայի մարմին: Որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել է, քանի որ փլվածքների տակ մնացածներ արդեն չկան»,-հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են տան բնակիչները, զոհված երեխան այն կնոջ դուստրն է, որի մարմինը հունվարի 26-ին հայտնաբերել են փլվածքների տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս