6 տեխնոլոգիական տրենդ, որ 2021-ին կփոխեն մեր կյանքը
Ամպային ծառայությունների աճի հետ մեկտեղ, տնից և ցանկացած այլ վայրից աշխատանքը կդառնա սովորական, իսկ մեր վարքը կվերահսկվի խելացի սարքերի միջոցով:
1. Ամպային ծառայությունների աճող ժողովրդականություն
Վերջին տարիներին նույնիսկ նրանք, ովքեր ի սկզբանե թերահավատորեն էին վերաբերվում դրանց, սովորել են աշխատել ամպային ծառայությունների հետ: Դա աշխատանքի և կրթության հեռավար դառնալու բնական հետևանքն է. համընդհանուր ինքնամեկուսացումը պատճառ է դարձել, որ ամպային մատակարարները պահանջարկի պայթյունավտանգ աճ գրանցեն կորոնավիրուսի ֆոնին` հեռահաղորդակցման համակարգերի նկատմամբ հետաքրքրության մեծ ալիք:
IDC հետազոտական ընկերության փորձագետները կանխատեսում են, որ ամպային ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը կշարունակի աճել 2021 թվականին: Բացի այդ, ընկերությունների մեծամասնությունը կստեղծի մեխանիզմներ, որոնք կեսից արագացնելու են նրանց միգրացիան դեպի ամպային ենթակառուցվածքներ և ծրագրեր:
2. Կենտրոնացում գաղտնիության վրա
Գրասենյակից դուրս աշխատելու սովորությունը կարող է լավ առիթ դառնալ խաբեբաների համար, ասում են Trend Micro-ի վերլուծաբանները: Սովորաբար, տնային ցանցն ավելի քիչ անվտանգ է, քան կորպորատիվ ցանցը, և կարող է ավելի դժվար լինել պարզել, թե արդյոք օգտվողները նման իրավիճակում պահպանո՞ւմ են կիբերանվտանգության հիմնական կանոնները:
Այս սպառնալիքը կանխելու համար Trend Micro-ն առաջարկում է, որ օգտագործողների կրթությունը, Cloud Protection-ը և XDR-ը կարևոր նշանակություն ունենան կիբերանվտանգության համար 2021-ին` ոչ միայն կրթել և խորհուրդ տալ աշխատակիցներին չօգտագործել իրենց սարքերը, այլև վերականգնել մուտքի և անվտանգության համակարգը` համաձայն զրոյական վստահության:
Այս մոդելի համաձայն, յուրաքանչյուր օգտվող համարվում է հարձակվող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: Դա անելու համար նա պետք է կրկին ու կրկին հաստատի այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են, այս կամ այն տվյալները մուտք գործելու համար:
3. Կենսաչափություն գաղտնաբառերի փոխարեն
Կիբերհանցագործների համար կոտրելը կամ գաղտնաբառը գուշակելը խնդիր չէ, բայց անվտանգության համակարգը շրջանցելը, որը տառերի և թվերի համադրության փոխարեն՝ պահանջում է աչքի ծիածանաթաղանթի սկանավորում, արդեն այդքան էլ հեշտ չէ: Նույնականացման համար դուք կարող եք օգտագործել և՛ մատնահետքերը, և՛ այլ տեխնոլոգիա՝ դեմքերը, ձայները կամ նույնիսկ ծիծաղը ճանաչելու համար: Գիտնականները ստեղծել են ծիծաղով աշխատող տեխնոլոգիա՝ պարզվում է, որ դժվար է այն ընդօրինակել:
Cisco-ի փորձագետները կանխատեսում են, որ ապագան, որում կենսաչափական գաղտնաբառերը կփոխարինեն ավանդականին, հեռու չէ: Նույնականացման նման համակարգերն արդեն լայնորեն օգտագործվում են բանկերում։
4. Իրերի ինտերնետը կդառնա վարքի ինտերնետ
Gartner հետազոտական գործակալությունը, որպես գալիք տարվա հիմնական միտումներից մեկը, նշում է ինտերնետային վարքագիծը (IoB): Այս տերմինը հասկացվում է՝ որպես «թվային փոշի» հավաքող տեխնոլոգիաների համադրություն՝ հետքեր, որոնք մենք թողնում ենք թվային և ֆիզիկական աշխարհում: Սա ներառում է տեսախցիկներից ձայնագրություններ, որոնք ճանաչում են դեմքերը և տեղեկություններ մեր գնումների և գտնվելու վայրի մասին: Ընկերությունները կարող են մշակել այս տվյալները և օգտագործել դրանք մարդկանց վարքի վրա ազդելու համար:
Օրինակ՝ համաճարակի ընթացքում համակարգչային տեսողության համակարգերի և ջերմային պատկերիչների օգնությամբ կազմակերպությունները կարող են հետևել, թե աշխատակիցներից որն ունի ջերմություն կամ դիմակ չի կրում: Gartner-ը կանխատեսում է, որ մինչ 2025 թվականն աշխարհի բնակչության կեսից ավելին կմասնակցի առնվազն մեկ IoB ծրագրի:
5. Լրացված իրականությունը կլինի ամենուր
Եթե նախկինում նման տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում էին զվարճանքի ոլորտում, ապա այժմ բժշկության, կրթության և արտադրության ոլորտում վիրտուալ և լրացված իրականության անհրաժեշտություն կա: VR-ն օգտագործվում է, օրինակ, աշխատողներին վերապատրաստելու համար: Իսկ վիրտուալ իրականության համակարգեր օգտագործող բժիշկներին սովորեցնում են աշխատել COVID-19-ով պացիենտների հետ։ Ինչպես նաև VR տեխնոլոգիաները փոխում են հիվանդների վերականգնման մոտեցումները, օրինակ՝ վերականգնումն ինսուլտից կամ վնասվածքից հետո:
6․ Հեռավար աշխատանքը կդառնա սովորական
Կամ, եթե ոչ՝ ամբողջովին հեռավար աշխատանք, ապա գոնե հիբրիդային ձևաչափ՝ աշխատանք գրասենյակից և տնից՝ հերթափոխով: Շատ ընկերություններ գործնականում համոզված են, որ նշանակություն չունի, թե որտեղից են աշխատում աշխատողները, գլխավորն այն է, որ նրանք աշխատեն:
Թվում է, որ սա շատ անուղղակիորեն է վերաբերում տեխնոլոգիային, բայց իրականում միտումը հանգեցրել է թեթևաքաշ սարքերի ժողովրդականության բարձրացմանը: Ինքնամեկուսացում մտցնելուց հետո ընկերությունները ստիպված էին աշխատակիցներին տրամադրել հեռակա աշխատելու համար անհրաժեշտ գործիքներ: 2020-ի առաջին վեց ամիսներին նոութբուքերի վաճառքն աճել է 46%-ով: Ըստ IDC-ի կանխատեսման, այս աճը կշարունակվի նաև 2021 թվականին, բայց հետո բնական անկում կլինի։
Սիրարփի Աղաբաբյան