Բաժիններ՝

Պերեսը Ռամոսին հորդորում է ընդունել ՊՍԺ-ի բազմամիլիոնանոց առաջարկը

Սերխիո Ռամոսը Ֆլորենտինո Պերեսին պատմել է ՊՍԺ-ի կողմից հսկայական պայմանագրային առաջարկի մասին, հայտնում է El Pais-ը:

Նախագահը կապվել է ՊՍԺ-ի ղեկավար Նասեր Ալ-Հելաիֆիի հետ` պարզելու, որ փարիզցիները ոչ մի առաջարկ չեն ներկայացրել կենտրոնական պաշտպանին:

Ռամոսը Պերեսին բացատրել է, որ Ալ-Հելաիֆին խաբում է իրեն, և, որ առաջարկն իսկապես գոյություն ունի։

Հաղորդվում է, որ դրանից հետո Պերեսը կոչ է արել ավագին ամռանը միանալ փարիզցիներին:

Միակ բանը, որը կարող է 34-ամյա ֆուտբոլիստին խանգարել միանալ ՊՍԺ-ին, «Ռեալի» հետ նոր գործարք ընդունելու նրա սեփական ցանկությունն է:

Նշվում է, որ ՊՍԺ-ն Ռամոսին առաջարկում է 20 միլիոն եվրո, ինչն ավելին է, քան այժմ ստանում է Կիլիան Մբապեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս