Ընդհանրապես, Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում (Ս. Արաբիան մի փոքր այլ պատմություն է):
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Գերմանիայի Պաուլ Էռլիխի ինստիտուտը, որը պատասխանատու է դեղորայքային պատրաստուկների շրջանառության նկատմամբ հսկողության համար, հաստատել է, որ ռուսաստանյան կողմի հետ շփվում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ ԵՄ-ում հնարավոր գրանցման եւ հետագա արտադրության հարցի շուրջ:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հնարավոր է համարում խաղերն առանց հանդիսական անցկացնելը:
Հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցան ուժեղացված ծառայության։
Կորոնավիրուսի դեմ NVX-CoV2373 պատվաստանյութի արդյունավետությունը, որը մշակվել է Novavax Inc. ամերիկյան ընկերության կողմից, 89,3 տոկոս է կազմել Մեծ Բրիտանիայում անցկացված կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ընթացքում:
2021թ. հունվարի 27-ին՝ ժամը 4:00-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունվարի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր տուն, կպչուն ժապավենով կապել են ոտքերն ու ձեռքերը, հափշտակել են 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց:
Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի միաժամանակ երկու հիմնամանրէով վարակման դեպքեր:
Տեխասի Ֆորթ-Բլիս ամերիկյան ռազմակայանի տասնմեկ զինծառայողներ տուժել են անհայտ նյութի «ներքին ընդունումից» հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Քլուգեն վստահեցրել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրողներն անդադար աշխատում են ՝ լրացնելու երկրներին արվող մատակարարումների պակասը:
Սոցիալական մեդիայի կառավարման համաշխարհային առաջատար Hootsuite-ը և սոցիալական մեդիայի միջազգային հետազոտական գործակալությունը՝ We Are Social-ը, հրապարակել են համացանցի օգտատերերի վերաբերյալ նոր հետազոտություն: Նրանց թիվը 2021 թվականի հունվարի դրությամբ տպավորիչ էր:
Հայկական ֆուտբոլային վիճակագրությունը, խաղերը և մյուս բոլոր մանրամասները մեկտեղվել են հայալեզու AFScore հավելվածում։ Վերջինս մրցաշրջանից առաջ արդեն հասանելի էր Android-ի օգտատերերի համար և օրերս հասանելի է դարձել նաև iOS-ի համար։
Գաղտնիք չէ, որ Google-ը շատ տեղեկություններ է հավաքում իր օգտագործողների մասին: Ընկերությունը պնդում է, որ դա օգտագործվում է ձեր սեփական շահերի համար՝ առաջարկելու պոտենցիալ հետաքրքիր ապրանքների և ծառայությունների գովազդներ, որպեսզի այդպիսի առաջարկներն ավելի օգտակար լինեն:
Ցանկացած իշխանության որակը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ու կառավարչական գործոններով, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ մարդկային հատկանիշներով կամ դրանց բացակայությամբ։ Քաղաքականությունն ընդհանրապես լավ կամ վատ,արդյունավետ կամ անարդյունավետ է լինում այնքանով, որքանով կրում է մարդուն բնորոշ որակներ, քանի որ քաղաքականությունը գործունեության հումանիստական տեսակ է՝ դրանով զբաղվում են մարդիկ, և դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։