Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկություններն իրացրին հունվարի 27-ին, ժամը 14-ի սահմաններում։
Կապիտուլյացիոն «գործարքի» կնքումից հետո՝ նոյեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Պաշտպանության նախարարություն, որ ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացնի նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այդ ժամանակ իմ հրապարակումներից մեկում միամտություն էի թույլ տվել կարծելու, թե ներկա բարձրաստիճան սպաներին, գեներալներին ուղղված առաջին նախադասությունը, թեկուզ՝ ձևական, կլիներ՝ տղերք, կներեք: Չեղավ: Փոխարենը՝ Փաշինյանը հայտարարեց՝ «մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»:
«Պատերազմի ժամանակ գիշերվա կեսին ահ ու սարսափով հազիվ երեխաներիս հետ հասել եմ Գորիս: Գյուղում երկու տուն ունեինք, մեկը վերջերս էինք գնել, 2 տղա երեխա ունենք, ասացինք՝ գոնե տուն լինի նրանց համար: Ես հույս ունեի, որ պատերազմը շուտ կավարտվեր, մտածում էի՝ ապրիլյան պատերազմի նման է լինելու, ոչինչ չէինք կորցնի ու կվերադառնայինք մեր տները, ցավոք, այդպես չեղավ: Ահավոր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայանեն։
Որպես կալանավորման հիմք՝ վկայակոչվեց այն, որ Վահան Բադասյանը չունի մշտական բնակության վայր և կարող է դրա հիմքով թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։ Ե՛վ գրավոր, և՛ բանավոր մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Նախ, առաջինը՝ պիտի հասկանանք, թե ում մասին է խոսքը․ Վահան Բադասյանը դատարանում հայտարարեց, որ շահագրգռված է, որպեսզի օբյեկտիվ քննություն տեղի ունենա և ճշմարտությունը բացահայտվի, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է խուսափի քննությունից»,- նշեց Արայիկ Պապիկյանը։
Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ. մի քանի մարդ վիրավորվել է:
Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 90-ականներին Շուշիի 90 տոկոս բնակչությունն ադրբեջանական էր, ապա պետք է շեշտեր, որ դրանից հետո 100 տոկոսով հայ բնակչություն ուներ։
Mediaport-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահը մոսկովյան հանդիպումներից մեկի ընթացքում հայհոյախառը արտահայտություններ է արել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ «Եթե Հայաստանի ղեկին չլիներ այդ հոգեկան հիվանդը, պատերազմը կավարտեինք շատ ավելի շուտ ու նվազ կորուստներով»:
Միացյալ Նահանգները փոխգործակցում է Ռուսաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում և ցանկանում է շարունակել երկխոսությունը: «
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» էր որակել ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի կրած համազգեստը, որով նա ներկայացել էր խորհրդարան։
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել առանց գործարանային համարի գնդացիր, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ ամուսնուն։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահ է՝ ոչ մի ադրբեջանցի չէր վերադառնալու Շուշի, ինչպես որևէ հայ չի վերադառնա Բաքու կամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող որևէ այլ տարածք: Նաիրա Զոհրաբյանը նաև պնդեց, որ մեր կորուստները միայն Նիկոլ Փաշինյանի պատճառով են, քանի որ անգամ Անվտանգության խորհրդին տեղյակ չի պահել ՌԴ նախագահի առաջարկի մասին:
Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բոլոր այս մարդիկ կարող էին լռել ու «փորձանքից հեռու» մնալ։ Բայց նրանք չեն լռել, չեն համակերպվել դավաճանության հետ, թուրքի թելադրանքը հլու հնազանդ կատարող նիկոլ փաշինյանի իշխանության գոյության հետ։ Չե՛ն համակերպվել ու չե՛ն համակերպվելու, որովհետև ունեն արժանապատվություն, ու հայի կռվող–հաղթող տեսակին են պատկանում։
Մադրիդի «Ռեալը» ամռանը կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, չնայած նրանք հասկանում են, որ դա հեշտ չի լինելու:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հունվարի 29-ին և 30-ին կայուն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ոլորտը, որը Նիկոլը վերջական խորտակեց՝ քաղավիացիան էր`դեռևս 2019 թվականի ամռանը։ Հավատալով իր նշանակած կադրի ՔԱԿ-ի նախագահի հորդորներին`իբր հայերը ունակ չեն սեփական ավիացիա ունենալ, հետևաբար՝ միայն արտերկրյա փոխադրողները կարող են թռչել ՀՀ օդային տարածքում։
«Նախ, իրենց պայմանավորված ժամը, որը մենք հաստատել էինք՝ ժամը 11-ին պետք է հանդիպեինք, փոխվեց, մազպետարանից զանգահարեցին՝ ասացին, որ հանդիպումը տեղափոխվել է ժամը 16։30-ին, մենք էլ չգնացինք։ Եթե անկեղծ՝ ակնկալիք չունեինք»,- ասաց Մխիթար Զաքարյանը։
Լավագույնի կոչման ու պարգևների արժանացան նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:
Հունվարի 30-ին, ժամը 10։25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Սահմանադրական դատարանի կայքէջից տեղեկանում ենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 22-ին, ՍԴ-ում քննության է ընդունվել Կոտայքի մարզի «Աբովյան» համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի, «Ծաղկաձոր» համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի և «Նոր Հաճն» համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի դիմումի հիման վրա՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը:
«Շատ շնորհակալ եմ վերջին մի քանի օրվա ընթացքում ձեր բոլոր հաղորդագրությունների և զանգերի համար:
Այսօր առանց օպոնենտների, բայց իր սիրած ֆորմատում՝ միայնակ ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը վերջապես «պատասխանեց» Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի՝ Եռաբլուրում հունվարի 28-ին հնչեցրած հարցադրմանը, որից Նիկոլ Փաշինյանն ընկավ ցնցումների մեջ:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փաշինյանը իրապե՞ս տարբերություն չի տեսնում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնալու դեպքում ադրբեջանական բնակչության վերադառնալու իրավունք տալու և քաղաքը Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու միջև:
Հունվարի 30-ին կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Նախօրեին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի խորհրդակցությունը»,- այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանի ամբողջ տարածքում հունվարի 30-ի գիշերվանից ձյան տեղումներ են. միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունները մի քանի հերթափոխով կատարում են իրենց վերապահված աշխատանքները։
Ռուս զինծառայողները՝ անձնակազմի համապատասխան տեխնիկայով շարժվել են դեպի Ադրբեջանի Կիյամդինլլի շրջան, որտեղ ծավալվելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:
Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նախագահը դատապարտել են գիշերը տեղի ունեցած բռնությունները Տրիպոլի քաղաքում, որտեղ համավարակով պայմանավորված՝ խիստ արգելափակումներից բողոքող քաղաքացիները բախվել են անվտանգության ուժերի հետ և հրկիզել քաղաքապետարանի շենքը: