Բաժիններ՝

«Կարող եմ հանգիստ ավարտել կարիերաս՝ խաղալով Մեսսիի հետ նույն ակումբում»․ Դի Մարիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոստովանել է, որ կցանկանար խաղալ Լիոնել Մեսսիի հետ նույն ակումբում:

«Ես միշտ երազել եմ խաղալ նրա հետ մեկ թիմում: Արգենտինայի հավաքականում ժամանակն ինձ քիչ է: Ես անընդհատ երազում եմ խաղալ նրա հետ, տեսնել նրան ամեն օր: «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն կար, բայց չստացվեց:

Կարծես դեռ շանս կա, բայց իմ պայմանագիրն այստեղ ավարտվում է: Չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ես շատ ուրախ կլինեմ: Ես հնարավորություն ունեցա խաղալ Ռոնալդուի, Նեյմարի և Մբապեի հետ: Խաղալով Լեոյի հետ՝ ես կարող էի հանգիստ ավարտել կարիերաս»,- ասել է Դի Մարիան:

Նշենք, որ ամռանը ՊՍԺ-ն ամեն կերպ ցանկանում է գնել Լիոնել Մեսսիին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս