Ընդամենը սակրավորներով կարելի էր կասեցնել դեպի Շուշի ընթացքը. Արտակ Զաքարյան
Հնդիկ ֆերմերները իշխանության հետ մեկ շաբաթվա բախումներից հետո սկսել են մեկօրյա հացադուլ՝ բողոքելով գյուղատնտեսական նոր օրենքներից:
Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը Արցախին նվիրված երգ են ներկայացրել:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ:
Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, գրում է minval.az-ը։
Հունվարի 30-ին, ժամը 02։46-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն-Մասիս ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին անորոշ եմ որակում, որովհետև, ինչպես ճիշտ բնորոշեցիք, ընդդիմության ակտիվությունն ունի անկման ակնհայտ միտում, միևնույն ժամանակ՝ գործող իշխանությունը ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կամ ինքնապահպանվի հնարավորինս երկար, կամ անցկացնի արտահերթ ընտրություններ իրեն հարմար, ձեռնտու պայմաններով: Տեսնում ենք տարատեսակ գործընթացներ, որոնք մասամբ իրենցից ենթադրում են որոշակի կուլիսային բանակցություններ, ուստի չենք կարող հասկանալ ողջ պատկերը:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։
Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:
Չեմ բացառում Տոնոյանի ու Փաշինյանի միջև փոխադարձ կոմպրոմատների առկայությունը. Արտակ Զաքարյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը:
Տեղացած ձյան պատճառով ներկայում դժվարանցանելի են Արցախից դեպի Հայաստան՝ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին:
Տիգրան ԱԲրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։
Արցախում հունվարի 29-ին կատարվել է 41 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն:
Ազգադավի մի քանի րոպե տևած լայվն ի զորու եղավ ապացուցել, որ ՀՀ քաղաքացիների հետևողականության արդյունքում այլևս ոչ մի էժանագին «կրուտիտ» չի անցնելու։
Թուրքիայի` Հայաստանին սահմանակից Աղրըի նահանգային իշխանությունները 2015 թվականին հայտարարել էին, որ նահանգի տարածքում «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Արարատ (թուրքերեն՝ Աղրը) լեռը ստանում է «հատուկ անվտանգության» գոտու կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 173 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 901-ի:
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո իր աշխատանքային օրակարագի մասին լուսաբանելու և թուրքական հասարակության հետ հաղորդակցվելու նոր փորձեր է սկսել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատելու ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 120 հա տարածք՝ չեզոքացնելով գրեթե 15,5 հազար պայթուցիկ իր:
Պատկերացնո՞ւմ եք։ Մարդու տունը ակնհայտ դավաճանաբար հանձնում են թշնամուն, մարդը հայտարարում է՝ իմ տունը դավաճանաբար թշնամուն հանձնողին պետք հեռացնել ցանկացած գնով, այդ թվում՝ զենքով, և այդ խոսքերի համար մարդուն զնդանում են, որովհետև նա «չունի մշտական բնակության վայր» – հետևաբար ռիսկը մեծ է, որ կթաքնվի…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պարզաբանում է Շուշիի մասին իր հայտարարությունը:
Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով, Արցախյան վերջին պատերազմով և ՀՀ իշխանությունների անպտուղ ու անբովանդակ գործունեությամբ (ոմանց կարծիքով՝ անգործությամբ), շարունակվում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալտնտեսական։
Փոխվարչապետ Ավինյանը, ինչպես հայտնի է, գործուղվել է Սյունիք։ Կապանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ մարզի համայնքների ղեկավարների հետ պետք է հանդիպում տեղի ունենար Կապանում, սակայն համայնքների ղեկավարները բոյկոտել են հանդիպումը՝ ոչ ոք չի ներկայացել։ Ավինյանն այցելել է Շուռնուխ և Որոտան, որտեղ բնակիչների հետ զրույց է տեղի ունեցել։
Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնը շուրջ մեկուկես ամիս է՝ թափուր է։ Կամո Աղաջանյանին ազատելուց հետո Արայիկ Հարությունյանը չի կարողանում հարմար թեկնածու գտնել, որն ընդունելի լինի հանրության եւ հատկապես ընդդիմադիր շրջանակների ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի համար։
Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում ստեղծված նոր իրադրությունը հայկական կողմի համար շատ բարդ հետևանքներ է թողել և հանգեցրել է տարածաշրջանում ուժերի դասավորության էական փոփոխության։
Հունվարի 29-ին, ժամը 20։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գնունյանց փողոցում այրվում է անասնագոմ։