Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք:
Լույս հուլիսի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` խորհրդարանի շենքի դիմաց, ակցիա է անցկացվել, որի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք:
Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենք իրենց բավականին վատ դրության մեջ են դրել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` հայտնելով, որ Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Թալիշ և Մատաղիս համայնքներ, ինչպես նաև առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող աշխարհի տարբեր պետությունների խորհրդարանականների կողմից նախաձեռնած արշավին է միացել նաև Իսպանիայի խորհրդարանի ազգությամբ բասկ պատգամավոր Ջոն Ինարիտուն։
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և բրազիլացի պաշտպան Էբերտ Կարդոսոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Հանգստյան օրերին մարզարը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գործարանային, Խաղաղության, Գրիբոյեդովի, Ս.Սևանցու, Կոմիտասի և Բաբաջանյան փողոցների, Նաիրյան 168-187, Սայաթ-Նովա 17-26 համարների ջրամատակարարումը:
Հունիսին Չինաստանը նավթի ներմուծումը տարեկան հաշվարկով ավելացրել է մեկ երրորդով. արդյունքում ցուցանիշը երկրորդ ամիսն անընդմեջ նորացնում է պատմական ռեկորդը:
Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, և վստահ եմ` չի ունենա:
Շոկոլադով և վարսակի փաթիլներով տորթ. մեկ կտորով չեք բավարարվի:
Ամերիկացի ռոք վոկալիստ, փանք ռոք և գրանժ ոճերի «կնքահայր» Իգգի Փոփը ներկայացրել է տեսահոլովակ «The Passenger» երգի հիման վրա, որը նա գրել և կատարել է 1977 թվականին: Երաժիշտը տեսահոլովակի շնորհանդեսը կատարել է Ինստագրամում:
Ինչպես գրում է soulpost.ru-ն, Դուք անմիջապես կհասկանաք, որ հանդիպել եք ճիշտ կնոջ, քանի որ Ձեզ հետ տեղի կունենան հետևյալ երևույթները.
Միացյալ Նահանգներում ստեղծագործական թափուր աշխատատեղ է բացվել, որի համար պետք է գերեզմանատանը բնակվել: Այս մասին հայտնում է Brooklyn Paper տեղական հրատարակությունը:
Inchconnachan կոչվող անմարդաբնակ կղզին վաճառվել է 500 հազար ֆունտով: Աղբյուրը նշում է, որ Լոնդոնում գտնվող բնակարանը կարող է արժենալ նույնքան:
Հուլիսի 10-ին հրապարակվեց 2020թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստը, որում բացակայում էր «ազգային եկեղեցի» ձևակերպումը: Բացի դրանից, նույն տեքստում առաջին անգամ որպես ազգային արժեք են ճանաչվել այլ կրոնական կառույցներ: Այս համատեքստում հատկապես կարևորվել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին (ՀԱՍԵ) հանրային իրավունքի իրավաբանական անձ ճանաչելու խնդիրը: Այս և պետություն-եկեղեցի իրավահարաբերությունների այլ կողմերի մասին 168.am-ը զրուցել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի բարեփոխումների դոկտրինալ հայեցակարգի» համահեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Շաքարյանի հետ:
ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի զինուժի բոլոր զորաշարժերին, երթերին, տեղափոխություններին հստակ տիրապետում են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 11։00-ից մինչև հուլիսի 16-ը, ժամը 08։00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Արարատ քաղաքի, Այգավան, Արարատ և Ավշար գյուղերի գինու գործարանների ջրամատակարարումը:
Հուլիսի 12-ից սկսած մինչև այս պահը` ներառյալ այսօր, երբ խոցվեց Elbit Hermes 900 մոդելի բավականին մեծ ու թանկարժեք ԱԹՍ-ն, ադրբեջանական խոցված անօդաչուների թիվը մոտենում է 10-ի:
Այս պահին ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է, և այս համեմատաբար հանգիստ վիճակը սկսվել է մոտավորապես 18.00-ից:
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հունիս ամսին հասել է 864 միլիարդ դոլարի ռեկորդային նշագծի:
Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր:
ԱՄՆ-ի իշխանությունները չկարողացան մեկուսացման համընդհանուր ռեժիմ սահմանել, ինչի հետեւանքով երկրում կորոնավիրուսը շարունակում է տարածվել, հայտարարել է ամերիկացի վարակաբան, COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքային խմբի գլխավոր փորձագետ դոկտոր Էնտոնի Ֆաուչին:
Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես` Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը և այս առիթով քաղաքագիտական դիտարկում կատարել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ղազախստան կուղարկի մասնագետների թոքաբորբով հիվանդացության աճի պատճառների ուսումնասիրման համար: