Ադրբեջանի հասարակության վրա ազդող գործոնները չափազանց շատ են, ներքաղաքական գործոնները, հետևաբար՝ ամեն ինչ՝ սադրանքները Տավուշի ուղղությամբ, կարող են պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, հատկապես, երբ Բաքվի ցույցերի մասնակիցները տարբեր լոզունգներ են հնչեցրել. Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Ցույց տվեք մի հոդված, որ ԱԺ նախագահը ներկայացնում է ԱԺ քաղաքական կամքը». Տարոն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի լիազորություններն ընդլայնող նախագծի զեկուցող Սուրեն Գրիգորյանին:
Խորհրդարանում քննարկվում է ԱԺ նախագահի լիազորությունները ընդլայնելու մասին նախագիծը
Չինաստանը դատապարտում է «Հոնկոնգի ինքնավարության մասին» ԱՄՆ-ում ընդունված օրենքը: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Իրավունք» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարությունը քննարկել և որոշել է, որ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբերից, իսկ ահա բուհերն առաջին կիսամյակը կանցկացնեն կրկին հեռավար, ապա հետո հավանաբար երկրորդ կիսամյակից` փետրվարից, դասերը կանցկացվեն բուհական պատերից ներս:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
«Չի՛ կարող քննարկումներին չմասնակցած պատգամավորը կարծիք հայտնել նախագծի վերաբերյալ». Գևորգ Գորգիսյանը դեմ է, որ պատգամավորները նիստին չմասնակցեն, բայց ծրարով քվեարկեն:
«Սա դիվերսիա և պարտիզանական պայքար է պետության դեմ. անցյալում այսպիսի մարդկանց գնդակահարում էին». Արմեն Խաչատրյանը՝ որոշ լրատվական հրապարակումների մասին
Հուլիսի 12-ից սկսած ընթացող մարտական գործողությունների ընթացքում ընդհանուր ունեցել ենք մոտավորապես 2 տասնյակ վիրավոր. այս մասին Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
2020թ. հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երեք քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով:
ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարում են, որը պարզ տեսնում եք: Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ այս պահին Ադրբեջանը դիմեց այս քայլին, նա պատասխանեց, որ արվում է գործողություն, որը երևի մինչև վերջ հաշվարկված չէ՝ հետո ոնց պետք է օգտագործվի. «Հիմա այնպես ստացվեց, ոնց որ թե Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը: Ուզենք թե չուզենք, դա փաստ է, դա տեսանելի է բոլորին, և ով չի ուզում դա տեսնի, պարզապես նա չի ուզում Հայաստանի ապագային հավատալ»:
«Հոգուս խորքում դեմ եմ ծրարներին». Հովիկ Աղազարյան
«Էս դահլիճում կարող է մի ժամից երկրի ղեկավար փոխվի. էս դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում». Մարուքյանը՝ պատգամավորների՝ ծրարով քվեարկելու իշխանության նախագծի մասին
«Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2- ի դեմ:
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերն ավելացել են ավելի քան 29,4 հազարով եւ կազմել 936 181:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ-Ադրբեջան հրադադարի պայմանավորվածության մասով տեղեկություն չունի. այս մասին նա ասաց Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Նշվում է, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլև խաղաղ քաղաքացիների կյանքը»:
Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով:
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի քանի հայտարարություններով Եվրոպական Միության ղեկավար կառույցների, Եվրոպայի Խորհրդի, Եվրանեսթի և վերջիններիս խորհրդարանական վեհաժողովների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակին` իբրև Եվրոպական Միության քաղաքացիներից կազմված միավոր պահանջել համապատասխան արձագանք։
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Երեկ ժամը 18:00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում, կրակոցները քչացել են: Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի կողմից վերջին տարիներին Հայաստանի սահմանային գոտում հարձակումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3052883868081086
Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33005-ի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան:
Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։