ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 12-ից սկսած մինչև այս պահը` ներառյալ այսօր, երբ խոցվեց Elbit Hermes 900 մոդելի բավականին մեծ ու թանկարժեք ԱԹՍ-ն, ադրբեջանական խոցված անօդաչուների թիվը մոտենում է 10-ի:

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, հայտարարեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031