
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հասել է ռեկորդային նշագծի

ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հունիս ամսին հասել է 864 միլիարդ դոլարի ռեկորդային նշագծի: Այդ մասին վկայում են ֆինանսների նախարարության տվյալները:
Դեֆիցիտն ավելի քան կրկնակի գերազանցել է մայիսի համանման ցուցանիշը եւ գրեթե տասն անգամ՝ անցյալ տարվա հունիսի ցուցանիշը:
Բացի այդ, հունիս ամսին բյուջեի եկամուտների կրճատումը հասել է գրեթե ողջ 2019 ֆինանսական տարվա դեֆիցիտի չափին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ցուցանիշի անկումը կապված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային կառավարության աճող ծախսերի հետ, ինչպես նաեւ հարկային մուտքերի կրճատման հետ:
Ավելի վաղ ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Հենրի Փոլսոնը նախազգուշացրել է, որ պետական պարտքի եւ բյուջետային դեֆիցիտի անվերահսկելի աճը կարող է դոլարը զրկել արտոնյալ դրությունից՝ որպես հիմնական համաշխարհային պահուստային արժույթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: