
Շոկոլադով և վարսակի փաթիլներով տորթ. մեկ կտորով չեք բավարարվի

Բաղադրիչներ
1. Ալյուր – 1+3/4 բաժակ
2. Վարսակի փաթիլներ – 1 բաժակ
3. Շագանակագույն շաքարավազ – 1/3 բաժակ
4. Սպիտակ շաքարավազ – 1/3 բաժակ
5. Յուղ – 1/2բաժակ
6. Եռացրած ջուր – 1+3/4 բաժակ
7. Ձու – 3 հատ
8. Կակաո – 1 թ/գ
9. Սոդա – 1 թ/գ
10. Աղ – 1/4 թ/գ
11. Շոկոլադ – 200 գ
12. Ընկույզ – 3/4 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Վարսակի փաթիլների վրա եռացրած ջուր լցնել և թողնել 10 րոպե, ավելացնել յուղ, շաքարավազ և խառնել: Ձվերը հարել, ավելացնել ալյուր, կակաո, սոդա, աղ, լավ խառնել:
2. Շոկոլադի կեսը խառնել խմորի հետ, լցնել յուղապատ տապակի մեջ, վրան շաղ տալ մնացած շոկոլադը և ընկույզը:
3. Թխել 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը