ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի հետ:
Գարեթ Բեյլը կարող է առանց վարձատրության հեռանալ Մադրիդի «Ռեալից»:
Փաշինյանն իշխանության եկավ հանրային աջակցության ռեսուրս գեներացնելով, այդպես էլ կորցնելու է իշխանությունը. նա հերթով զավթում է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր, հիմա էլ դատական, մասնավորապես՝ ՍԴ-ի հերթն է, բայց երբ դրա տակ չկա սոցիալ-տնտեսական հստակ քաղաքականություն, իշխանությունն արագ կորցնում է հանրային աջակցությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցում են ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։
Պենտագոնն առաջին արդիականացված F-15EX կործանիչներ է պատվիրել, որոնք ունակ են կրել գերձայնային զենք: Այդ մասին հայտնել են Boeing ընկերությունում:
Ադրբեջանի գործողություններում, մեծ առումով, առանձնահատուկ բան չկա, նրանք բազմիցս առիթ ունեցել են ապացուցելու, որ, երբ ցավոտ հարվածներ են ստանում հայկական ԶՈՒ-ի կողմից, դիմում են խաղաղ բնակավայրերի բնակչությանը «նեղացնելու» տակտիկային՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակչությանը. 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Երևանի վազքի 2020 թվականի մարաթոնը չեղարկվել է:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։
Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբեւէ մտահոգիչ է:
168.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի մամլո ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը լուրը հաստատեց միայն ԱԱԾ-ի կողմից դատարանում գործողություններ կատարելու մասով:
ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:
Մեզ հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հայտարարություններով Ադրբեջանին աջակցություն հայտնելը քաղաքական մի երևույթ է, իսկ ռազմական գործողություններին միջամտելը և Ադրբեջանին աջակցելը՝ մեկ այլ, ինչը Թուրքիայում շատերն են հասկանում, որ չափազանց վտանգավոր ու անհեռանկար որոշում կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծելով Թուրքիայի համար, քան հիմա։
168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ինչպես են ադրբեջանցի հաքերները կոտրում այս կամ այն կայքը՝ սովորաբար Ադրբեջանի հաքերներն անհատներին ուղարկում են կեղծ նամակներ, որտեղ տեղեկացնում են, թե նրանց հաշիվն արգելափակվում է, ուստի առաջարկում են հղումով մտնել, լրացնել տվյալները։
Նա, ամեն դեպքում, կտցահարելու է, հնարավոր է մի քանի օր հանդարտվի, հետո նորից սկսի, բայց լայնածավալ գործողությունների չի գնա , քանի որ վստահ չէ, որ կհաղթի: 2016 թվականի ապրիլին մեր 17-18 տարեկան երեխաները կռվում էին հատուկջոկատայինների դեմ, ոչ թե շարքային զինվորի դեմ, և այդ պատերազմը մենք կանգնեցրինք:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներընոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումն անցկացրել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Հայկական զինուժի թիրախային հարվածները–2
իրականացվել են կասեցումներ «Առինջ մոլ»-ումՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմիննայսօր՝ հուլիսի 14-ին, մշտադիտարկումներու կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում շինանյութերի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում էական խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների պահպանման նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշֆղլուն մերժել է Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյայի) տաճարի կարգավիճակը փոխելու առիթով ԵՄ-ի կողմից քննադատությունը՝ հիշեցնելով Իսպանիայում այն մզկիթների մասին, որոնք դարձել են քրիստոնեական եկեղեցիներ:
«2020 թվականի հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն սկսել են հրետանային կրակոցներ արձակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները շարունակվում են մինչ այժմ (2 օր):
Այն հակամարմիններից մեկը, որը հայտնվում է ծանր տեսակի կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց արյան մեջ, չի ճնշում վիրուսին, այլ հարուցում է հզորագույն բորբոքումներ: Այս եզրակացությանն են հանգել նիդեռլանդացի կենսաբանները:
«Այդ ընդհանուր ֆրազները, որոնք այնքան սովորական են դարձել, որ արդեն ուշադրություն էլ չենք դարձնում, նշանակում է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի, որ իրավիճակը թեժանա։ Սակայն այստեղ հարց է, թե որքանով Ալիևը կլսի կամ կհետևի այդ խորհրդին՝ չեմ կարող ասել, քանի որ չեմ պատկերացնում նրա զայրույթի մակարդակը՝ հաշվի առնելով, որ նա շատ բարձրաստիճան սպա է կորցրել ժամեր առաջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 269 հազարը:
Գյումրիում տեղացած երեկվա աղետալի կարկտախառն անձրևը մեծ ավերածություններ է գործել քաղաքում, վնասվել են բնակելի տնակային ավաններ, ճանապարհներ, մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնած:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են մեդիադաշտը լցնել կեղծ տեղեկատվություններով։
Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: