«Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը. տների մերձակայքում տեղակայում է զրահատեխնիկա». Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր:
Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերն այս ընթացքում իրականացրել են իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ: Մասնավորապես, Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը: Օրինակ, տների մերձակայքում տեղակայում են զրահատեխնիկա, դրանով թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»,- նշեց Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031