Բաժիններ՝

Փորձագետն ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման դեպքերի աճը բացատրել է մեկուսացման թերի ռեժիմով

ԱՄՆ-ի իշխանությունները չկարողացան մեկուսացման համընդհանուր ռեժիմ սահմանել, ինչի հետեւանքով երկրում կորոնավիրուսը շարունակում է տարածվել, հայտարարել է ամերիկացի վարակաբան, COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքային խմբի գլխավոր փորձագետ դոկտոր Էնտոնի Ֆաուչին:

«Մենք լիովին չփակվեցինք, եւ ահա թե ինչու (դեպքերի թիվը – խմբ.) մեզ մոտ վեր է բարձրանում»,- մեջբերում են նրա խոսքը արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները: Ֆաուչին նշել է, որ ԱՄՆ-ում ավելի վաղ հաջողվել էր հասնել օրական մոտավորապես 20 հազար դեպք համաճարակաբական իրավճակի հարաբերական կայունացման: Ու թեեւ, շարունակել է Ֆաուչին, խոսքը միեւնույն է վերաբերում էր բարձր ցուցանիշներին, սկսվել է սահմանափակիչ միջոցների վերացումը, ինչից հետո հիվանդացության բռնկումներ տեղի ունեցան Կալիֆոռնիայի, Արիզոնայի, Տեխասի, ֆլորիդայի նահանգներում: Նա ճշտել է, որ մի շարք նահանգներ սկսել են վերականգնել տնտեսական ակտիվությունն առանց անվտանգության չափանիիշների պահպանման:

Միեւնույն ժամանակ Ֆաուչին այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ին անպայմանորեն անհրաժեշտ չէ կրկին փորձել լիակատար սպեկտրի սահմանափակումներ մտցնել: Նա պարզաբանել է, որ կարելի է «փոքր-ինչ դեպի հետ տալ, իսկ այնուհետեւ շարժվել հանձնարարականների խելամիտ պահպանմամբ, անել քայլ առ քայլ»:

ԱՄՆ-ն աշխարհի բոլոր երկրների թվում զբաղեցնում է առաջին տեղը կորոնավիրուսով վարակումների եւ մահացու վախճանների դեպքերի քանակով: Worldometer վիճակագրական կայքի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում վիրուսի բռնկման սկզբից ի վեր ախտորոշվել է վարակման ավելի քան 3,47 միլիոն դեպք, ընդ որում ավելի քան 138 հազար հիվանդացածներ մահացել են: Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են հիվանդության 56,1 հազար դեպք, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս