
«Լարվածության նվազում ունենք». Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է, և այս համեմատաբար հանգիստ վիճակը սկսվել է մոտավորապես 18.00-ից:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, հայտարարեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Շատ քիչ կրակոցներ կան, գոնե թե` մեծ տրամաչափի չկան: Այսինքն` լարվածության նվազում ունենք»,-նշեց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել: