«Բերքաբերում ապրող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը». Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` հայտնելով, որ Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով:
«Սահմանապահ Բերքաբեր. հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետր: Զորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին:
Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը և բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:
Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով»,- գրել է նա: