Հունիսին Չինաստանում նավթի ներմուծումը երկրորդ ամիսն անընդմեջ ռեկորդներ է սահմանում. Reuters
Հունիսին Չինաստանը նավթի ներմուծումը տարեկան հաշվարկով ավելացրել է մեկ երրորդով. արդյունքում ցուցանիշը երկրորդ ամիսն անընդմեջ նորացնում է պատմական ռեկորդը: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության տվյալները:
Չինաստանը հունիսին նավթի ներմուծումն ավելացրել է մինչեւ 53,18 միլիոն տոննա, ինչը համարժեք է օրական 12,9 միլիոն բարելի: «Այս ցուցանիշը հեշտությամբ գերազանցել է մայիսի օրական 11,3 միլիոն բարել նախորդ ռեկորդը եւ նշանակում է 34 տոկոսով աճ՝ 2019 թվականի հունիսի օրական 9,63 միլիոն բարելից»,-գրում է գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի վիճակագրությունը:
2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Չինաստանը ներմուծել է ընդհանուր առմամբ 268,75 մլն տոննա նավթ, ինչը համարժեք է օրական 10,78 միլիոն բարել հումքին:
Դա 9,9 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ երրորդ եռամսյակում նավթի ներմուծումը ՉԺՀ-ում կնվազի, քանի որ նավթի գների վերականգնումը թուլացնում է պահանջարկը, իսկ նավթավերամշակման գործարանները պահպանում են պատրաստականությունը կորոնավիրուսի հնարավոր երկրորդ բռնկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: