Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը Ջերմուկ քաղաքում 24 ժամով կասեցրել է հյուրանոցային 4 կազմակերպության գործունեությունը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, առցանց կցուցադրի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» մուլտիժանր բալետային ներկայացումը:
Հրաչիկ Խաչատրյանն Այգեպարի բնակիչ է, կրակոցների ժամանակ անգամ իր տունը չի լքում, ասում է՝ իր ծննդավայրն է, ուղղակի կրակոցների ժամանակ ժամանակավորապես պատսպարվում են ապաստարաններում:
Այսօր Ֆեյսբուքում տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հարող փողոցի երկու կողմերում հավաքվել էին հայեր ու ադրբեջանցիներ՝ իրենց երկրների պետական դրոշներով ու տարատեսակ կարգախոսներով:
«Հայաստանը երիտասարդ ժողովրդավարություն է, պետություն է բարեփոխիչ կառավարությամբ և պատճառ չունի որևէ երկրի վրա հարձակվելու համար»,- «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ տեսակապի միջոցով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ դեբատի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։
«Կոնկրետ այս պահին գույքագրում ենք իրականացնում Այգեպարում». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Վահան Սուքիասյանը: Ավագանու անդամը Տավուշ գյուղի բնակիչ է, վստահ է՝ սահմանապահներին հնարավոր չէ խեղճացնել:
Սուսաննա Գրիգորյանը ծնվել և ապրում է Այգեպարում։ Այստեղ է մեծացրել իր 3 երեխաներին՝ երկու որդիներին ու աղջկան: Նա պատմում է, որ երբ 1993թ.-ին իրենց տան վրա արկ էր ընկել, բարեբախտաբար չէր պայթել։ 1993-ին ինքն էլ էր վիրավորվել: Կրակոցներն էլ թեկուզև սովորական են դարձել, բայց անհանգստացնող են:
Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին, խոսելով այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին, հիշեցրել է, որ իր երակներում նաև հայկական արյուն է հոսում:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարողանա կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ մանրամասներ ներկայացնել չեմ կարող, սակայն մենք կշարունակենք կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպումը կայանում է ՀՀ վարչապետի աշխատանքային այցի շրջանակներում։
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի կորոնավիրուսով վարակակիրներին հուլիսի 14-ին կրկնակի թեստավորել են. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ տուն-ինտերնատում 82 վարակակիր կար՝ 48 աշխատակից և 34 տարեց:
«Խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան». Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի Բերդ խոշորացված համայնքի Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Մկրտիչ Յամուկյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրելուն։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է Իսպանիայի առաջնությունում թիմի հաղթանակի տպավորություններով:
«Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն, և նա, մինչև վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները չունենար, իրավունք չուներ այդ նիստն անելու: Ես, իհարկե, նորից առաջինը՝ վերադասության կարգով, երկրորդը՝ վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքն ասում է, որ, եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք՝ վերադասության կարգով, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, կանգ առնի, մինչև կլինեին արդյունքները նախարարության կողմից: Նախարարությունը տեղեկացրել է այդ մասին, ես անձամբ եմ մուտք արել ԲՈԿ»,- ասաց նորընտիր ռեկտորը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավուքների պաշտպան Արտակ Բեգլարյանը որոշ հանգամանքներ ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարարի Ջեյհուն Բայրամովի գործունեությունից, որոնք փաստում են նրա հայատյաց լինելը և նրա կողմից հայատյացության խրախուսումը։
Եվրասիական տնտեսական միությունը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը, ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում անդամ երկրների կյանքում:
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում այսօր ընտրված Դիանա Գալոյանի օգտին քվեարկել էր նիստին ներկա կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը: Իսկ մյուս թեկնածուն՝ Տիգրան Մարտիրոսյանը, ստացել էր 1 ձայն: 3 հոգի դեմ էր քվեարկել բոլորին, անվավեր էր ճանաչվել զրո քվեաթերթիկ: Նշենք, որ խորհրդի անդամները 32-ն են, սակայն նիստին մասնակցել է 26-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նպատակ ունի ստեղծելու մի հավաքական, որի հիմքում կլինի իսկական թիմային ոգին:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ իրանական տեսակետին՝ նշեց, որ կան բավականին հետաքրքիր զարգացումներ։
Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից կեսգիշերին հանել են հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում են, որ մթերքն արդեն փչացել է:
Թուրքիան մտադիր է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) հետ նոր համաձայնագիր կքել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնակցությամբ:
Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։
Նիկոլ Փաշինյանի խոսքը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում. ուղիղ:
Ճապոնիայի կառավարությունը մտաիդր է կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանել, չնայած երկրի մի շարք տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի միտումին: