«Խուճապ երբեք չկա». Այգեպար վարչական ղեկավար

«Խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան». Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի Բերդ խոշորացված համայնքի Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Մկրտիչ Յամուկյանը:

«Վնասներ կան շենքերի առումով, բավականին մեծ վնասներ կան, վնասվել են առանձնատներ, Այգեպարի մսուր-մանկապարտեզը: Երեկվա ռմբահարության ընթացքում կրած վնասների չափերը դեռ պարզվում են, դեռ ընթացքի մեջ է, հարաբերական անդորրի պարագայում ռիսկայնությունը մեծ է»,- ասաց Յամուկյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է տրամադրված խաղաղ բնակչությունը, Այգեպարի վարչական ղեկավարն ասաց, որ նրանք դուրս են եկել ապաստարաններից.

«Տրամադրվածությունը նորմալ է: Խուճապ երբեք չկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031