Արման Թաթոյանը Նարեկ Սարդարյանի հարցով խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով այսօր ևս խոսել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ մանրամասներ ներկայացնել չեմ կարող, սակայն մենք կշարունակենք կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։

Բացի այդ, ինչպես ես անձամբ, այնպես էլ իմ իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ ենք նաև Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ»։

Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով այսօր ևս խոսել եմ Կարմիր…

Gepostet von Arman Tatoyan am Freitag, 17. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս