Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպումը կայանում է ՀՀ վարչապետի աշխատանքային այցի շրջանակներում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Փաշինյանին ընդունել է իր նստավայրում` Բելառուսի «Անկախության պալատ»-ում։
Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահի հանդիպմանը նախորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Բելառուսի մայրաքաղաքում անցկացված նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Լուկաշենկոյի հետ հանդիպումով կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031