Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34 462-ի:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել:
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ իրենց վրա սևեռեցին հասարակության ուշադրությունն ու շատ քչերն են տեղյակ, որ հուլիսի 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով…
Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ, Եվրամիությանը կոչ արել նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու համար:
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:
Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրության պարտավորությունն է ապահովել հայ բնակչության պաշտպանությունը՝ խուսափելու համար հակամարտության ընդհանրացումից, որը կարող է բերել Կովկասի բռնկմանը:
Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։
Հուլիսի 17-ին, ժամը 21։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Նրա փոխանցմամբ` Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի կարծիքով, «արքայական ակումբը» Իսպանիայի չեմպիոն դարձավ կայուն խաղի շնորհիվ:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Ջերմուկի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Կեչուտ թաղամասից ոստիկանություն բերման են ենթարկել երկու տղամարդկանց՝ իրենց վարած «Օպելով» հանդերձ։
Հայտնի «The Beatles» խմբի նախկին անդամներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը նոր երգ են ձայնագրել:
IPhone-ի նոր սերունդը կստանա հզոր Apple A14 պրոցեսորներ, որոնք պատրաստված են 5 նանոմետր պրոցեսների տեխնոլոգիայով: A14-ը, ակնկալվում է, որ շուկայում ամենաբարձր ցուցանիշ ունեցող չիպն է լինելու: Այս մասին հայտնում է TechRadar-ը՝ վկայակոչելով TSMC-ի ներկայացուցիչներին, որոնք արտադրում են պրոցեսորներ, ներառյալ՝ Apple-ի և Qualcomm-ի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Քանաքեռավան համայնքում կատարված բնակարանային գողության դեպքը:
Samsung-ի առաջադեմ հաղորդակցման կենտրոնի ղեկավար Սոնգեն Չոյը հրապարակային զեկույցում ասում է, որ նոր սերնդի շարժական ցանցին անցնելու պատրաստվելը տևում է մոտ 10 տարի: Հետևաբար՝ այժմ ընկերությունն աշխատում է 6G-ի վրա և կենտրոնանում է գործարկման վրա մինչև 2020-ականների վերջը:
Ամերիկյան Վայոմինգ նահանգի 6-ամյա բնակիչը՝ Բրիջեր Ուոքերը, փրկել է քրոջը կատաղած շան հարձակումից: Ագրեսիվ կենդանին կծել է երեխային, ում հիվանդանոցում 90 կար են դրել: Տեղի ունեցած միջադեպի մասին Ինստագրամում գրել է տղայի մորաքույր Նիկի Ուոքերը:
Հայտնի մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է հղիության մասին և ցույց է տվել կլորացած փորը: Ինստագրամի ուղիղ հեռարձակման կադրերը հայտնվել են աստղի երկրպագուների էջերում:
Ֆիլիպինյան Կաբանկալան քաղաքի բնակչուհին, որն ապրել է 122 տարի, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Այս մասին գրում է Atres Media-ն:
Փաշինյանի բախտն այնքանով է բերել, որ այսօր իր նման ընդդիմադիր չունի: Պատկերացնո՞ւմ եք, ներկա Փաշինյանի դիմաց կանգնած լիներ նախկին Փաշինյանը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթեր: Եթե նախկին Փաշինյանի շրջանառության մեջ դրած հայտարարագրերը, պարզվում է, մեղմ ասած` այնքան էլ իրականությանը չէին համապատասխանում, ապա այսօր չարչրկվելու կարիք չկա, ուղղակի կասեր ճշմարտությունը, և դա լիովին բավարար կլիներ իրականության դիմապատկերը ստանալու համար:
Սոչիում ջրաշխարհները, որոնք ավելի վաղ դիմել էին Կուբանի իշխանություններին, խնդրելով իրենց թույլ տալ աշխատել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պատրաստ են բացվել հուլիսի 18-ից կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները հանելուց հետո:
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին քննադատել է խաղընկերներին:
Աշխարհում 2019-ի մայիսից 2020-ի մայիսն ընկած ժամանակահատվածում որևէ վնասաբեր կամ գովազդային ծրագրի գրոհի ենթարկված մոբայլ սարքերի օգտատերերի 15%-ը գործ է ունեցել սարքի համակարգային բաժնի վարակի հետ։ Նման վարակումը դառնում է գովազդային ծրագրերի տեղադրման ամենատարածված եղանակներից մեկը։ Այդ ծրագրերն ստեղծվում են հանգիստ չտվող հայտարարությունների ցուցադրման և սպամի տարածման համար, և շարքային օգտատերը հաճախ չի կարողանում հեռացնել նման սպառնալիքը։
Եթե թիմը ցույց տա իր մակարդակը, ցույց տա, թե ինչու ենք այս ակումբում, ապա կարող ենք հաղթել ցանկացած մրցակցին: Մեկ խաղում պարտությունը կարող է լինել թանկ, այնպես որ, մենք ուզում ենք շատ ուշադիր գործել: Մենք ցանկանում ենք, որ բոլորը պատրաստ լինեն հաղթելու Չեմպիոնների լիգայում:
Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում գրել է:
«Չանչժեն-5» («Մեծ արշավ-5») կրող հրթիռը, որը պետք է ուղղակիորեն Երկրի եւ Մարսի անցումնային ուղեծիր դուրս բերի առաջին չինական զոնդը, բերել են Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանի մեկնարկային հարթակ:
«Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շատ ամուր կանգնած էր, ոչ մեկը մտադրություն չուներ փախուստի դիմելու, մարդիկ շարունակում են ապրել: Սա խոսում է մեր ժողովրդի ամրության մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանում պատկերը լրիվ հակառակն է:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արարատ գյուղական համայնքի՝ 62-ամյա բնակչուհու սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Առօրյա կյանքում, երբ զբաղված ենք մեր հերթական խնդիրների լուծմամբ, երբևէ չենք մտածում, որ մեր ունեցած ամենակարևոր արժեքը խաղաղությունն է, որի համար պետք է պայքարել, և որի համար ամեն վայրկյան պայքարում են մեր զինվորները։