Հանդիպմանը ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հաստատեց` Տավուշի մարզում օրը համեմատաբար խաղաղ է եղել, և բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց տներ, բնականոն աշխատանքին, որքան որ դա հնարավոր է:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այսօր տարածված տեղեկությունը՝ իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է հայկական կողմում:
ԱՄՆ-ում գործը հարուցվել է Google-ի մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի դեմ: Այն մեղադրվում է տարբեր հավելվածների օգտատերերի գործողություններին հետևելու մեջ, նույնիսկ դրա համար թույլտվությունները չեղարկելիս, հայտնում է Reuters-ը:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե Թուրքիան վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ նշելով, որ թեպետ նման տեղեկության չի հանդիպել, սակայն այս դեպքում, ըստ նրա, ոչինչ չի կարելի բացառել:
Հայ-ռուսական միացյալ զորախումբն ի՞նչ ֆունկցիաներ ունի, երբ ՀՀ-ն փաստացի պատերազմական գործողություններ է վարում:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն անխուսափելի է դարձնում երկու կարևոր գործոն՝ բանակցային գործընթացի՝ փակուղում հայտնվելն ու տնտեսական այն լուրջ գործընթացները, որոնք կան աշխարհում, ուստի հենց այս գործոններն են, որ սահմանային լարվածությունները դարձնում են անխուսափելի։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ տրամաբանական համարելով ադրբեջանական ագրեսիան հենց Հայաստանի սահմանին սկսելը, քանի որ հակառակորդը ցույց է տալիս, որ խնդիր ունի հենց Հայաստանի հետ։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը:
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով սհմանված կանոններից է նաև դիմակ կրելը։ Հուլիսի 16-ին ՀՀ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները իրենց սպասարկման տարածքներում «հանուն բոլորիս առողջության` կրեք դիմակ» կարգախոսի ներքո քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ բաժանեցին։
Ռազմական տեսանկյունից Ադրբեջանի դեպքում ընդունված է՝ կարող են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ հանդարտվել է, հրադադար է, բայց հետո ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների` մեկ այլ տեղամասում, մեկ այլ սցենարով, ինչու չէ նաև` այդ կերպ փորձելով բթացնել մեր զգոնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այն կարծիքին է, որ հայկական ակումբներն ավելի շատ տեղացի ֆուտբոլիստներ պետք է ունենան իրենց կազմում:
ԱՄՆ-ում 30 տարվա մարման ժամկետով հիփոթեքային վարկի հարկադրույքը պատմության մեջ առաջին անգամ իջել է մինչեւ 2,98 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշ:
Սահմանային վիճակը՝ վերջին ժամերին. ՈւՂԻՂ:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը և հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիան համեմատելու եզրեր չունեն։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև, իմ խաղաղասեր եղբայր։ Կամ քույրիկ։ Եկել եմ ասեմ, որ ես էլ եմ խաղաղություն սիրում»:
Վարդավառի օրը ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Հակոբ Արշակյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։
Հուլիսի 17-ին 96 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի պարուհի եւ էստրադային երգչուհի Զիզի Ժանմերը:
«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին» Իսպանիայի առաջնությունում 34-րդ տիտղոսը նվաճելու համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) հուլիսի 10-ին արտահերթ նիստում քննարկեց և թույլատրեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարումը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը «Յուքոմ»-ից դուրս եկած Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներն են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Յուրգեն Կլոպի և Ժոզե Մոուրինիոյի խոսքերին FFP-ի վերաբերյալ:
Ադրբեջանական կողմի ռմբակոծությունների թիրախ է եղել նաև Տավուշի սահմանապահ Այգեպար գյուղը: Մեր նկարահանող խումբն այսօր գյուղում զրուցել է բնակիչների հետ, նկարահանել վնասված ու ավերված տները:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Հուլիսի 14-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի տներից մեկը՝ 63-ամյա տանտիրուհուն օգնություն ցուցաբերելու, սակայն նա մահացած էր։
Սա այն փուլն է, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվում են հաջորդ տարվա բյուջետային հատկացումները և այդ հատկացումները, բնականաբար, տարբեր ուղղություններով ԱՄՆ ֆինանսական աջակցությունն են իրենց մեջ ներառում, այդ թվում՝ Պենտագոնի տարեկան բյուջեն, որով նախատեսված է աջակցություն Ադրբեջանին։ Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ նաև հայկական երկու կառույցները՝ Հայ Դատի գրասենյակը և Հայկական ասամբլեան փորձում են այնպես անել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆինանսական աջակցություն կամ չտրամադրի Ադրբեջանին ընդհանրապես, կամ տրամադրի Հայաստանին նույնպես համարժեք ֆինանսական միջոցներ։ Ամբողջ քննարկման թեման սա է։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հաղթանակի մասին:
Գրիպի դեմ պատվաստումը կնվազեցնի բարդություններով ընթացող կորոնավիրուսի դեպքերի քանակը:
Բացի այդ, «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի մեկ այլ` Հյուսիսային պողոտա 3 հասցեի բնակելի շենքի 243 միավոր անշարժ գույքերի` 2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշվել են կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ, և այդ կերպ պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.580.479.600 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.150.312.581 ՀՀ դրամ։