
Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը, միջնորդության հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրելուն։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։ Խիստ անհանգստություն հայտնեցին շարունակվող էսկալացիայի վերաբերյալ, ընդգծվել է կողմերի կողմից հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդության պատրաստակամությունը», – ասել է Պեսկովը:
«Ծայրահեղ անհանգստություն է հայտնվել շարունակվող լարվածության կապակցությամբ, ընդգծվել է հակամարտող կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև` միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը»,- հավելել է Պեսկովը: