Բաժիններ՝

«Ռամոսը հավերժ կմնա «Ռեալում»»․ Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է Իսպանիայի առաջնությունում թիմի հաղթանակի տպավորություններով:

«Մենք բոլորս շատ ուրախ ենք, որ հաղթեցինք այս դժվարին լիգայում: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր դժվար ժամանակներ ունեցան, ովքեր բախվել են դժվարությունների, և ովքեր այսօր չեն կարող լինել մեր կողքին:

Կարանտինը շատ կարևոր դեր խաղաց թիմի համար: Թիմը լավ մարզվեց, իսկ նրա բնավորությունն ու մոտիվացիան թույլ տվեցին վերադառնալ և նվաճել տիտղոսը:

Դա հեշտ չէր, բայց դուք բոլորդ տեսաք այդ ջանքերը: Այս հատուկ հաղթանակը Լա Լիգայում կլինի «Ռեալի» պատմության մեջ:

Սերխիո Ռամոսը միշտ կմնա «Ռեալում»: Ոչ ոք չպետք է անհանգստանա այս կապակցությամբ: Նա մեր ավագն է, առաջնորդը և բոլորին առաջ է տանում:

Ինչ վերաբերում է VAR-ի աշխատանքին, ապա դա ինձ համար հարց չէ, այլ Էմիլիո Բուտագենոյի համար: Նա շատ ուժեղ է նման հարցերում»,- ասել է Պերեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս