
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա օրերին կգնի Սանչոյին, նա կդառնա պատմության ամենաթանկ անգլիացին

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյին ձեռքբերմանը:
Ակումբը կարգավորել է բոլոր պայմանականությունները թիմի և հենց խաղացողի հետ. խաղացողի հիմնական արժեքը կկազմի 100 միլիոն եվրո, այդպիսով Ջեյդոնը կդառնա ամենաթանկ անգլիացի ֆուտբոլիստը պատմության մեջ: «Կարմիր սատանաները» գումարը կվճարեն երեք տարվա ընթացքում, բացի այդ, ևս 20 միլիոն եվրո նախատեսված է՝ որպես բոնուս: Ըստ The Guardian-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ֆուտբոլիստի հետ. Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ և շաբաթական կստանա գրեթե 280 հազար եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը