Բաժիններ՝

«Մոուրինիոն ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է». Ադեբայոր

Տոգոյեցի ֆուտբոլիստ, Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորը, որը նախկինում խաղացել է «Մեց», «Մոնակո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ» և մի շարք այլ թիմերի կազմում, իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինիոյի մասին, ում գլխավորությամբ խաղացել է «Ռեալի» կազմում:

«Ես սիրում եմ Մոուրինիոյին, մենք հիանալի հարաբերություններ ունեինք: Հենց նա ինձ բերեց «Ռեալ», թեև այնտեղ հայտնվելը հեշտ չէր:

Միակ տիտղոսը, որը ես երբևէ նվաճել եմ, նրա հետ Մադրիդում էր (Իսպանիայի գավաթ 2010/11): Այժմ նա մարզում է «Տոտենհեմը», և ես նրան հաջողություն եմ մաղթում:

Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է»,- Ադեբայորին է մեջբերում As-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս