Պոլ Մաքքարթնին հայտնել է The Beatles-ի ցրվելու պատճառը
The Beatles խմբի ստեղծողներից մեկը՝ Պոլ Մաքքարթնին, ցրել է կոլեկտիվի բաժանման պատճառների մասին տարածված առասպելը: Նա ընդգծել է, որ այն տարածված կարծիքը, թե խմբի ցրվելու ժամանակ դրա մասնակիցներն ատում էին միմյանց, չի համապատասխանում իրականությանը:
Երաժիշտի խոսքով՝ The Beatles-ը մի «ընտանիք էր»: «Իսկ ընտանիքում լինում են վեճեր, լինում են տարաձայնությունններ: Ոմանք ցանկանում են մի բան, ոմանք՝ այլ: Այնպես որ, ես կարծում եմ, որ խմբի ցրվելը տեղի է ունեցել այդպիսի մի վեճից հետո»,- նշել է Մաքքարթնին GQ-ին տված հարցազրույցում:
The Beatles խումբը հիմնվել է 1960 թվականին: Նրա կազմում էին Ջոն Լենոնը, Պոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը: Նաեւ կոլեկտիվում տարբեր ժամանակներում մասնակցել են Սթյուարթ Սաթքլիֆը, Փիթ Բեսթը եւ Ջիմի Նիքոլը: Ընդամենը խումբը թողարկել է 13 ստուդիական ալբոմ: Rolling Stone հանդեսը The Beatles-ի մասնակիցներին համարել է բոլոր ժամանակների մեծագույն կատարողներ: 1970 թվականին կոլեկտիվը դադարեցրել է համատեղ աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: