«Համանախագահ երկրների հերթական «դեղին քարտը» կամ պոպուլիզմի« դառը պտուղները»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համանախագահ երկրների հերթական «դեղին քարտը» կամ պոպուլիզմի« դառը պտուղները»:
2018 -ի իշխանազավթումից հետո «պոպուլիզմի տրիբուն» Փաշինյանը Ստեփանակերտում հպարտորեն հռչակեց Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումները: Նա մասնավորապես նշեց իր գլխավոր թեզը. Արցախը պետք է լիարժեքորեն մասնակցի բանակցություններին և առանց Արցախի մասնակցության ինքը պատրաստ չէ բովանդակային բանակցությունների:
Այս ժողովրդահաճո հայտարարությունից անցել է ավելի քան երկու տարի և դրական որևէ տեղաշարժ տեղի չի ունեցել: Ավելին.Փաշինյանի առաջարկությանը կտրուկ արձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ Փաշինյանն էլ Ալիևի հետ սկսեց հանդիպել ու բանակցել առանց Արցախի նախագահի:
Բայց սա դեռ վերջը չէ: Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Համանախագահների համար անընդունելի են Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը»:
Սա ակնհայտ հարված է Փաշինյանի «աջաբսանդալային» դիվանագիտությանը և հերթական անգամ ի ցույց է դնում նրա ռեժիմի ապիկարությունը:
Արտաքին միջպետական հարաբերությունները պոպուլիստական լոզունգներ չեն հանդուրժում:
Հ.Գ. Ի դեպ, Սերժի ժամանակ մենք «կուրծք չէինք ծեծում», թե Արցախը վաղը դառնալու է բանակցությունների լիիրավ կողմ, բայց 2016 -ի ապրիլին համանախագահները հայտարարում էին, որ Արցախը պետք է վերադառնա բանակություններին եզրափակիչ փուլում»:
Համանախագահ երկրների հերթական «դեղին քարտը» կամ պոպուլիզմի« դառը պտուղները»:2018 -ի իշխանազավթումից հետո «պոպուլիզմի…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Donnerstag, 27. August 2020