Բաժիններ՝

Բայրամյանը մասնակցել է «Ռոստովի» հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Խորեն Բայրամյանը մասնակցել է իր ակումբի հաղթական խաղին: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Եկատերինբուրգի «Ուրալին» և հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 71-րդ րոպեին: Իսկ ահա «Ուրալի» հայտացուցակում ընդգրկված Վարազդատ Հարոյանը այդպես էլ չմասնակցեց խաղին:

Այս տուրից հետո «Ռոստովը» մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Ուրալը»` 12-րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31