«Կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության»․ Արսեն Թորոսյան

Առողջտապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր հրաժարականի հետ կապված խոսակցությունները, կա՞ն, արդյոք, հիմքեր, նման խոսակցություններ ունեցե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասել է․

«Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ հանդիպել, այնքան վաղ է եղել, հետևաբար, նման խոսակցություն չեմ ունեցել: Նման հարապարակումներ կան արդեն երկու տարի, հետևաբար՝ իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու: Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների՝ ոչ միայն իմ անձով պայմանավորված, բայց պատաասխանները արդեն տրվել են»:

Հարցին, թե ինչ-որ կոշտ խոսակցություն ունեցե՞լ է ՀՀ վարչապետի հետ և, ընդհանրապես, կորոնավիրուսի վարակի շրջանակում իր աշխատանքը ինչպե՞ս է գնահատում ՀՀ վարչապետը, Թորոսյանը պատասխանել է, որ աշխատանքի գնահատականը լինում է սկսած հրապարակային նիստերից, վերջացրած առանձնազրույցներով, սակայն չի հիշում վերջին շրջանում, թե վարչապետի հետ երբ է հանդիպել:

«Ասել եմ ու էլի եմ ասելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության: Բոլոր գերատեսչությունները իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել»,- ասել է Թորոսյանը՝ այդպիսով ըստ էության հասկացնելով, որ միայն ինքը չէ պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Արսեն Թորոսյանի պնդումները, թե չի հիշում՝ երբ է վերջին անգամ հանդիպել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այն շատ վաղուց է եղել, առնվազն տարակուսելի է համավարակի այս ժամանակաշրջանում։ Արդյոք նա չի զեկուցո՞ւմ վարչապետին, թե համավարակի ինչ փուլում է գտնվում հանրապետությունը։

Տեսանյութեր

Լրահոս