Հունվարի 15-ից սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու. այս մասին որոշումը Կառավարությունն ընդունել էր նախորդ տարի։ Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ ֆերմերներ պնդում էին, որ այս որոշումը հանգեցնելու է մսի թանկացման և ֆերմերային տնտեսությունների անկման, քանի որ այդ ամենը հավելյալ ծախսեր է ենթադրում։
Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հեռուստատեսային շուկայում մենք ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ Ես չեմ հիշում՝ ինչ ժամանակներից ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայի գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշը, ըստ որի էլ՝ բաշխվում են գումարները, և, ըստ էության, գովազդային գումարների բաշխման գործընթացը մոնոպոլիզացված է»,- ասաց Փաշինյանը։
Լևոն Բաղդասարյանը՝ Մանվել Գրիգորյանի և բալային համակարգի իրավաչափության մասին. ՈՒՂՒՂ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, RTVI հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության հրաժարականը, հիշատակել է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման թեման։
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մի քանի բնակիչներ Կառավարության շենքի մոտ են. նրանք բողոքում են, որ համայնքապետարանում մոտավորապես երկու տարի առաջ կոռուպցիա է հայտնաբերվել, որը կատարել է համայնքապետը, սակայն մինչ օրս դատախազությունը քայլեր չի իրականացնում համայնքապետ Արթուր Սուվարյանին հեռացնելու համար։
Արդեն ասվել է, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։
Մի պահ վախեցան Մանվել Գրիգորյանի հնարավոր մահից ու փոխեցին խափանման միջոցը։ Դա արվեց դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես՝ մի տարի շարունակ գաղափար չունեին, որ Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդ է։ Երեկվա հապճեպ վճիռն իրականում բան չի փոխում։ Բայց դա այլ թեմա է։
Հունվարի 15-ին, ժամը 09.45-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ Գենա Ա.-ն և Գայանե Թ.-ն, որոնք 2019 թ. օգոստոսի 7-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի /Պետական սահմանն ապօրինի հատելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հունվարի 14-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկին Մելանյային շնորհավորել է լուսնային տոմարով գալիք Ամանորի (այս տարի համընկնում է հունվարի 25-ին) առթիվ:
Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Հունվարի 16-ին ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության նիստն անցել է առանց կառավարության նոր կազմում նախարարների անունների քննարկման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Հայաստանում պետք է ներդրվի սոցիալական ապահովության նոր համակարգ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը՝ հիշեցնելով այդ նպատակով երեկ կառավարության անդամեների հետ տեղի ունեցած քննարկումը։
Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետևած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետևում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երևանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե և քաղաքական կարիերաս…
Կառավարության որոշմամբ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:
2020 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածված Սուրեն Պարսյանի՝ «Անհասկանալի և անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ և արդարադատության նախարարությունները երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելիս» հոդվածի կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը պարզաբանում է, որ նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ, և ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։
Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին, որը հունվարի 31-ին տեղի կունենա Ալմաթիում:
Հանրապետությունում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ. Մանկաբույժ. ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Կառավարման նոր մոդելի իրավաքաղաքական հիմքերի ձևավորման նպատակով, Ռուսաստանը գնում է նաև սահմանադրական փոփոխությունների, որում կարծում եմ, անշուշտ լինելու են պետական և քաղաքական կառավարման տարբեր նորարարություններ, բարձրագույն իշխանության ձևավորման նոր ճկուն մեխանիզմներ, և իհարկե դաշնային կառավարման պարագայում իրավասությունների և ռեսուրսների բաշխման նոր իրավակարգավորումներ:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները հունվարի 15-ին վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները, այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք ընդհատվել էին երկու շաբաթ առաջ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ բողոքի ցույցերից հետո:
Սուրբ Գայանե վանքում հունվարի 19-ին Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:
Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ եւ զարգացնել իր ռազմական ներուժը, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակում են փոխվել:
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ բանակցություններն առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջն արդեն ընթանում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հունվարի 13-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: