Բաժիններ՝

ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում կմասնակցեն թվային տնտեսության համաժողովին

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին, որը հունվարի 31-ին տեղի կունենա Ալմաթիում: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել է Ղազախստանի թվային զարգացման, ինովացիաների եւ օդատիեզերական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

«Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցեն ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները, քաղաքական գործիչներ, առաջատար գլխավոր գործադիր տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային փորձագետներ: Բանավեճերի հիմնական թեման կդառնա ավելի շատ տվյալների եւ արհեստական ինտելեկտի հիման վրա տարածաշրջանի կայուն զարգացման ուղիների քննարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031