Բելառուսի պետական համալսարանի հինգ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուսի նախնական թեստը: Այժմ հավելյալ հետազոտություններ են արվում:
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:
Ուկրաինայի Հանրապետությունը փակում է մուտքը օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Ժամեր առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Ոստիկանության Արաբկիրի բաժնում իր պաշտպանյալին դաժանորեն ծեծելու մասին: Նա մասնավորապես գրել էր. «Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված, քիչ անց լայվով կներկայացնեմ կատարվածը»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ապագան անորոշ է մնում՝ կապված կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի հետ:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հակահամաճարակային դիմակներ է ձեռք բերել, որոնք կբաժանվեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակիցներին:
Երկրի իշխանությանը՝ լայնորեն կիրառելով համաճարակի դիմագրավման միջազգային լավագույն փորձը, առաջնորդվել ուժերի համախմբման և համաճարակին միասնաբար դիմակայելու իրական քայլերով, այդ թվում՝ ներգրավել թեկուզ իշխանության քաղաքական հայացքները չկիսող, սակայն խնդրի լուծմանը նախանձախնդիր անձանց և կիրառել նրանց խորհուրդները, ներառյալ՝ սույն հայտարարությամբ ներկայացված առաջարկությունները:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները:
Երբ կորոնավիրուսը սկսեց լայնորեն տարածվել, 2020 թվականի հունվարից համաշխարհային տնտեսության մեջ դիտարկվում էր զարգացումների 4 հիմնական սցենար:
Իսպանիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5753-ի:
«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները:
Մարտի 14-ին, ժամը 14:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 15 մարդ և մոտ 200 մարդ մեկուսացված է:
Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում:
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխարգելվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների պատրաստումը և շրջանառությունը Հայաստանում:
«Չունենք բնակության վայր, խնդրում եմ՝ մի փոքր աջակցություն ցուցաբերել, որպեսզի կարողանանք դոմիկ գնել, քանի որ մինչև ամսվա վերջ պետք է դուրս գանք բնակարանից, որտեղ վարձով ենք բնակվում: Խնդրում եմ մեզ օգնել, ոչ սնունդ ունենք, ոչ հագուստ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Մկրտչյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 15 անձանցից 14-ն իրենց բավարար են զգում և միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ:
Մարտի 14-ի ցերեկը և 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Որևէ գործողություն, որը կապված է հակահամաճարակային անվտանգության հետ, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ, Քաղաքապետարանն անում է բացառապես Առողջապահության նախարարության ցուցումների համաձայն: Հանրային տրանսպորտի հետ կապված ցուցումները տրվել են, ախտահանումը կատարվում է ավտոբուսներում և Մետրոպոլիտենում: Դրանք ուղղակիորեն Քաղաքապետարանի ենթակայության տակ են: Մասնավորներին ևս հրահանգ է տրվել ախտահանել՝ օգտագործելով ցուցումները»:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները:
Նամիբիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը: Այդ մասին հայտնում է Namibian տեղական հրատարակությունը`վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Կալումբի Շանգուլին:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահին Հայաստանում կան բավարար քանակի թեստեր՝ կորոնավիրուսի թեստ անցնելու համար։
Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին. ՈՒՂԻՂ
Լիտվան, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում Եվրոպական Միության հետ սահմանային հսկողությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրականացնում է զուտ բացատրական-կանխարգելիչ աշխատանք, թե ինչպես խուսափել դրանից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ- նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:
Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը:
Բուդապեշտից Մոսկվա թռչող ուղևորատար SSJ 100 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և մինչև 4.5 հազար մետր նվազեցրել բարձրությունը:
Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, Առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։