Բաժիններ՝

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները:

Այս մասին գրված է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Նոր կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր և գործուն զգուշություն: Հավաքական պատասխանատվություն դրսևորելը հնարավոր է միայն դրա անհատական գիտակցմամբ յուրաքանչյուրիս կողմից: Այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ չեղարկելով գալիք համերգները: Մենք ցավում ենք նման հարկադրված փոփոխության գնալու համար, սակայն բարձր ենք գնահատում մեր հանդիսատեսի առողջական անվտանգությունը և բարօրությունը: Երկրում առողջապահական իրադրության դրական տեղաշարժի դեպքում ընթացիկ համերգաշրջանի գալիք համերգների հասանելիության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,-նշված է հայտարարությունում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կտեղադրվեն հատվածներ նվագախմբի համերգներից։ Նախապես հայտարարված համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031