Բաժիններ՝

«Ուրարտու» ակումբը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու»-ի  սեփականատեր Ջևան Չելոյանցը անցկացրեց ժողով-հանդիպում ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս բոլոր աշխատակիցների հետ։

Հանդիպման ընթացքում խոսվեց COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին։

Որոշում կայացվեց, որ մինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։
Հետագա ծրագրերը հայտնի կդառնան արդեն մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031