
75 տոկոս հավանականությամբ՝ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանը չի կայանա

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ապագան անորոշ է մնում՝ կապված կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի հետ:
Ուրբաթ օրը Պրեմիեր լիգայի բոլոր 20 ակումբներն աջակցեցին առաջնության դադարեցման որոշմանը մինչև ապրիլի 4-ը, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ կլինի հետո:
Sky Sports-ի հետ զրույցում Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, չի կայանա:
«Ես շանս չեմ տեսնում, որ առաջնությունը կվերսկսվի երեք շաբաթից: Իրավիճակը կտևի ամիսներ, հարցականի տակ կդրվի հաջորդ մրցաշրջանի սկիզբը:
Ես կասեի, որ 75 տոկոս հավանականություն կա, որ մրցաշրջանը չի կարող ավարտվել: Հսկայական հարցեր կան, որոնց պետք է պատասխանել: Ինչ-որ մեկը առաջ կանցնի՞, թե՞ դուրս կմնա: Բոլոր չորս դիվիզիոններից շատ ակումբներ պայքարելու են ֆինանսական պլանում», – ասել է աղբյուրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը