«Քանի դեռ արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, ԱԻՆ-ը միայն բացատրական-կանխարգելիչ աշխատանք կիրականացնի». Էդմոն Զարգարյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրականացնում է զուտ բացատրական-կանխարգելիչ աշխատանք, թե ինչպես խուսափել դրանից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ- նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:
«Բացատրական աշխատանք է կատարվում թեժ գիծ կամ 911 զանգողների հետ, քանի դեռ արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, մենք այլ գործառույթ չենք ունենա։ Իսկ երբ գործի արտակարգ ռեժիմ, դրանից բխող բոլոր քայլերի մասին կիրազեկենք»,- նշեց նա: