Բաժիններ՝

«Ոչ սնունդ ունենք, ոչ հագուստ». 5 երեխա ունեցող երիտասարդ ընտանիքն օգնության կարիք ունի

34-ամյա Մարինա Մկրտչյանը, ով ամուսնու և 5 երեխաների հետ վարձով է բնակվում Երևանում, օգնության կարիք ունի:

«Չունենք բնակության վայր, խնդրում եմ՝ մի փոքր աջակցություն ցուցաբերել, որպեսզի կարողանանք դոմիկ գնել, քանի որ մինչև ամսվա վերջ պետք է դուրս գանք բնակարանից, որտեղ վարձով ենք բնակվում: Խնդրում եմ մեզ օգնել, ոչ սնունդ ունենք, ոչ հագուստ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Մկրտչյանը:

Ասում է՝ դիմել են պետական բոլոր ատյաններին, սակայն անօգուտ:

«Զույգ աղջիկներս 8 տարեկան են, տղաներս՝ 5, 4 տարեկան և 9 ամսական: 5-ամյա տղաս ունի գլխուղեղի կիստաներ, աղջիկներիցս մեկը ևս առողջական խնդիրներ ունի: Ստանում ենք նպաստ՝ 54.000 դամի չափով, ու դրանով միայն դեղեր ենք կարողանում գնել: Ամուսինս 36 տարեկան է, օրավարձով տաքսի է վարում, բայց նրա երկու ձեռքերը վիրահատելու կարիք կա, ավտովթարից հետո խնդիրներ են առաջացել:

Տան վարձը 80.000 դրամ է, հնարավոր չէ վճարել, ուստի, թեկուզ մարզերից մեկում եթե կացարան հատկացնեն՝ համաձայն կլինենք»,- նշեց քաղաքացին:

Ընտանիքին կարող եք օգնել՝ նրանց հետ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով՝ 099 02 76 02:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս