
Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան

«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում: Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Մասնավորապես Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։ Qatar Airways, Fly Dubai», Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր։