Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վաղօրոք չի դիմում այդ քայլին։ Չէ՞ որ այդ կերպ կկարողանար և՛ առավել արդյունավետ տիրապետել իրավիճակին, և՛ ներկայանալ որպես պինդ առաջնորդ։ Դժվար թե նա չի գիտակցում այդ ամեննը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։
ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է հասարակական և մասնավոր կազմակերպություններին չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները։
«Որևէ ընթացակարգ չկա նախատեսված, կարգն այնպիսին է, որ ֆորս-մաժորային իրավիճակում կարող է նախատեսված հանրաքվեն չեղարկվել։ Ենթադրվում է, որ այն ընթացակարգը, որով հանրաքվե է նշանակվում, նույն ընթացակարգով էլ պետք է չեղարկվի։ Ազգային ժողովը պետք է դիմի Հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս հանրաքվեն չեղարկի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում պետք է չեղարկվի հանրաքվեն։
Նիդեռլանդներում բժիշկները նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգում են ոչ շտապ վիրահատությունների անցկացումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջարկած ձևը:
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 01.10.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
ինաստանը պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և առողջապահական անվտանգությունից ելնելով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց:
Մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց:
Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե՛ բնակչությունից և թե՛ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն:
Կորոնավիրուսի կասկածով Ուկրաինայի Չորնովիցկի մարզում հոսպիտալացվել են մայրն իր երկու երեխայի հետ: Այս տեղեկությունը շաբաթ օրը հաղորդել է մարզպետարանի մամուլի ծառայությունը:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:
Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը:
Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ուրբաթ՝ մարտի 13-ի առավոտյան, հայտնել էին 422 վարակվածի մասին, օրվա երկրորդ կեսին արդեն գրանցվել էր 504 վարակված: Ավստրիայի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի իրավիճակի մասին տեղեկություն է հաղորդում օրական երկու անգամ՝ […]
Իտալիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 2547-ով՝ հասնելով 17660-ի:
Հայաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ևս երկու դեպք:
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի՝ երեկ ուղիղ եթերում հնչեցրած մտքին առ այն, որ պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված բնակչին պարտադրել անցնել հետազոտություն եւ/կամ մեկուսացնել:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 145 հազարի շեմը:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է խուսափել մարդաշատ վայրերից կամ այն վայրերից, որտեղ հավանական է հիվանդների հետ շփումը 60 եւ ավելի տարեկան քաղաքացիներին, եթե նրանց մոտ առկա է հետեւյալ հիվանդությունները:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր ժամանակահատված է, հատկապես՝ Արցախում։ Նախընտրական քարոզարշավ, այն էլ՝ մշտական անվտանգության մարտահրավերների պայմաններում ավելացող նոր միջավայրի զարգացումով՝ թե տնտեսական հետևանքների, և թե Ադրբեջանի կողմից սադրանքների ավելացմամբ։
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել, իսկ խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2204-ի, մահացել է 49 մարդ:
Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն ու կիրարկել ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առնվազն մի քանի միջոցառումներ, մասնավորապես.
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ կորոնավիրուսի հաղթահարմանն ու չտարածելու մեխանիզմներին: