Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքում:
Արմեն Սարգսյանը ստորագրել է Նյութական պահուստի մասին օրենքը և կից օրենքների փաթեթը:
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարդկանց հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ է տալիս` մասնավորապես հորդորելով հնարավորության դեպքում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով փոխանցել է 3 մլն ՀՀ դրամ։
Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ։
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) մարտի 20-ին փոխանցել է 2 միլիոն դրամ։
Ընդունել եմ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին։
Այս օրերին իշխանության ընդդիմախոսները գերադասում են զուսպ լինել իրենց քննադատությունների մեջ, մինչև կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային օրերն ավարտվեն։
Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը օնլայն հարթակում ցուցադրելու է ինը կամ տասը բեմադրություն, որոնք թատրոնի ընթացիկ խաղացանկում չկան:
Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Ուզբեկստանը մարտի 20-ից միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում է:
Մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրը, ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհում երջանիկ երկրների վարկանշային աղյուսակը (World Happiness Report):
Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։
Որտե՞ղ է թույլատրելի քննադատության ու անթույլատրելի վիրավորանքի սահմանը։
ՀՀ կենտրոնական բանկը դրամի միջոցով կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ, բացi այդ նախաձեռնել է հին թղթադարմները նորով փոխարինելու գործողություններ:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը վստահեցնում է, որ ԿԲ-ն ունի բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ` արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից ապահովելու, հանգիստ վիճակում պահելու համար:
Կենտրոնական բանկի «թեժ գիծը» Հայաստանում կորոնավիրուսի տարածման, արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին ստացել է օրական մոտ 400 զանգ` ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնություններ ունեցող քաղաքացիներից: Հիմա արդեն զանգերի թիվը նվազել է:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են Էջմիածնի և Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքերի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կասեցվել Հայաստանում հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների խրախուսումը:
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով 2 մեղադրյալներից մեկին՝ Զավեն Գրիգորյանին, գրավի դիմաց ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Դատախազությունը բողոք չի ներկայացնելու։ Հանրային կապերի բաժնի պետի պարզաբանմամբ՝ Դատախազությունը նկատի է ունեցել հետևյալ հանգամանքը։
Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավեկանգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 20-ին ժամը 12.30-ից մինչև 17.30-ը ներառյալ դադարեցվել է Կոտայքի մարզի Ձորակ, Մեղրաձոր, Արտավազ և Փյունիկ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայաստանի իշխանություններն այս պահին իրականացնում են հնարավոր բոլոր միջոցառումները՝ կանխարգելելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Հիվանդների աճող ցուցանիշը և մեկուսացվողների թիվն անհրաժեշտ է դիտարկել՝ որպես առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքի ցուցանիշ։ Հիվանդների թվի աճող ցուցանիշը չպետք է խուճապի առիթ հանդիսանա, այլ հակառակը՝ ապահովության, քանի որ առողջապահական համակարգը կարողանում է արդյունավետ գործել։
ՀՀ կենտրոնական բանկը երկրում արտակարգ դրության պայմաններում գնաճի ավելացման ռիսկ չի տեսնում:
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով՝ Երևան քաղաքի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը: