Բաժիններ՝

Հայաստանը 116-րդն է երջանիկ երկրների ՄԱԿ-ի վարկանիշային աղյուսակում

Մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրը, ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհում երջանիկ երկրների վարկանշային աղյուսակը (World Happiness Report):

Արդեն երրորդ անգամ  այն գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան և Լյուքսեմբուրգը:

ԱՄՆ-ն երջանիկ երկրների ցուցակում 18-րդ տեղում է, Գերմանիան` 17-րդ, Մեծ Բրիտանիան` 13-րդ, Ֆրանսիան 23-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանը երջանիկ երկրների շարքում 73-րդն է:

Հայաստանը ՄԱԿ-ի հրապարակած երջանկության ինդեքսի այս աղյուսակում 116-րդ տեղում է, Վրաստանը`117-րդ, Իրանը՝ 118, Ադրբեջանը՝ 89, Թուրքիան՝ 93-րդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031