
ՃՇՀԱՀ-ը 2 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով բացված հաշվեհամարին

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) մարտի 20-ին փոխանցել է 2 միլիոն դրամ։
Այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։
ՃՇՀԱՀ-ն իր աջակցությունն ու շնորհակալությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը, Հայաստանի բժշկական հանրությանը՝ ցուցաբերած պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։