
ԿԲ-ն կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ

ՀՀ կենտրոնական բանկը դրամի միջոցով կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ, բացi այդ նախաձեռնել է հին թղթադարմները նորով փոխարինելու գործողություններ:
Այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում:
«Մարտի սկզբին հանդես եկանք հայտարարությամբ` կոչ անելով քաղաքացիներին, որ իրենց առևտուրը հին թղթադրամներով անեն, դրանք գան բանկեր, և ԿԲ-ն բանկերի հետ համագործակցությամբ այդ հին թղթադրամները փոխարինի նոր չօգտագործված թղթադրամներով: Այդ գործընթացը միանգամից անել հնարավոր չէ, որովհետև բավականին շատ կանխիկ վճարումներ կան: Դրա համար մենք կոչ ենք անում առցանց, անկանխիկ վճարումներ իրակացնել` այդ ձևով հնարավորինս զերծ մնալով կանխիկ դրամի հետ շփվելուց»,-ասաց Ստեփանյանը: