ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով
Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կասեցվել Հայաստանում հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների խրախուսումը: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռահար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 8 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկել փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները:
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 32 տնտեսվարող: 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 9 դիմում մերժվել, ևս 4 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
- «ՕՊՏԻՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
- «ԳԱԲԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
- «ԹԱԳ ՀԷՄ» ՍՊԸ
- «ՌԷԿԱ» ՍՊԸ
- «ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ
- «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ
- «ՖՅՈՒՉՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ
- «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ