«Բարսելոնայի» նախագահի թեկնածու ժորդի Ֆարեն խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին․ նրա պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: «Ըստ այդմ, առնվազն մինչև դեկտեմբերի 18-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ «կարմիր» ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։ Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի […]
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում պատմեց, թե որտեղ է եղել ՀՀ արդեն նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատերազմի առաջին օրերին։
EurAsia Daily-ն ծավալուն հոդված է հրապարակել աշնանը տեղի ունեցած ԼՂ պատերազմի մասին, որի ժամանակ Արցախի տարածքի գերակշիռ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և որի հետևանքով Հայաստանը փաստացի կորցրեց իր «անվտանգության գոտին»։
«Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում դիմեց բանակի գեներալներին և բարձրաստիճան սպաներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր և ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Բանկերի միության նախկին նախագահ, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնադրամի տնօրեն տնտեսագետ Արմեն Եղիազարյանն է:
«Հիշեցնում եմ ձեզ, որ Եվրոնյուզը հրապարակեց կադրեր կոնկրետ Թալիշից։ Ի պատասխան դրան՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը սկսեցին Գետաշենի ազատագրման օպերացիան։ Թատրոնի հերոսներն էին ֆեյսբուքի կապիկ Արայիկը (նկատի ունի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին․-Ռ․Մ․), որը զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր պատերազմող երկիրը ղեկավարելով․ սուրճ էր խմում զինվորների հետ, գնում էր հիմար ելույթներ էր ունենում»:
Գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի տակտիկական որոշումները դժգոհություն են առաջացնում «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստների շրջանում:
Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, որը պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները:
«Պանթուրքիզիմի գաղափարախոսությունը շատ հարաբերական է, ոչ միանշանակ է պանթուրքիզմի քաղաքականությունը: Շատ դեպքերում Կովկասի ժողովուրդներին փորձում են վախեցնել այդ գաղափարով և հետո՝ 100 միլիոնանոց թուրքական աշխարհի դեմ, եթե նա ունի անգամ պանթուրքիստական նպատակ, մեր երկու միլիոն ժողովուրդը չէ, որ պետք է պայքարի: Մենք չենք կարող Կիլիկիայի պատմության նման ընկնել մամլուկների ավերածության տակ՝ հանուն Եվրոպայի խաչակիրների: Մեծ պետությունները, որոնք դեմ են դրան, թող նրանք քայլեր իրականացնեն, այլ ոչ թե մեր այս փոքրիկ հանրապետությունը դնեն հարվածի տակ: Մենք պանթուրքիզմի պատնեշ չենք, և մեր ուժն ու հնարավորությունը չի էլ ներում այդ պատնեշը լինել»:
Երբ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանական գործողությունների շարքով նախապատրաստել է Արցախի հանձնումը եւ հանձնել է այն, որ անցել է բոլոր կարմիր գծերը, նա դարձավ ծայրահեղ վտանգավոր:
Տեղեկացնեմ, որ ինձ հրավիրել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն կապված վերջին օրերին ոստիկանությունից արժանապատիվ սպաների համակարգից դուրս գալու ալիքի հետ:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Պատերազմի 44 օրվա ընթացքում մենք ապացուցեինք, որ կարող ենք կռվել, բայց նաև ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի բացի խաբելուց ոչինչ չի արել»:
Երկիրը տնտեսական, սոցիալական պայթյունավտանգ իրավիճակում է, իսկ գործող իշխանությունները շարունակում են պարգևավճարներ բաժանել։
Ստեփանակերտի դպրոցներում գրեթե 70 տոկոսով վերականգնվել է աշակերտների թիվը, 75 տոկոսով՝ մանկավարժական անձնակազմի:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատալոնական ակումբի նկատմամբ 3։0 հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի մասին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։
Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուները նախևառաջ այն մարդիկ են, որոնք 2018 թվականին գնացել և կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։ Այս վիճակի մեղավորները այն 850 հազար քաղաքացիներն են, որոնց սխալ ընտրության պատճառով մենք ունեցանք և՛ հազարավոր զոհեր, և՛ տասնյակ հազարավոր վիրավորներ, և՛ հազարավոր քառակուսի կիլոմետրերի կորուստ, ուստի ամենաճիշտ լուծման ճանապարհն այն է, որ նրանք, […]
Ստեփանակերտում շինարարական եռուն աշխատանքներ են ընթանում: Վերանորոգվում են ոչ միայն հրթիռահրետակոծության հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի շենք-շինությունները, այլ նաև շարունակվում են մինչ պատերազմը մեկնարկած բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքները:
2020թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհից առաջացած ծխի թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1949թ. ծնված կին, որը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Բարձր մակարդակի ձայն, ակտիվ աղմուկի չեղարկում և անհավատալի գին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
Բժիշկ, Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի անդամ Փոլ Ռանսոմը, ով արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան, այժմ եկել է COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացի վերահսկման ժամանակ հայ բժիշկներին աջակցելու համար։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում պատասխանեց այս օրերին ամենատարածված հարցին՝ արդյո՞ք այն առաջարկը, որը ժամանակին մերժել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արվել է նաև Նիկոլ Փաշինյանին։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը գտնում է, որ Արցախյան հակամարտությունը կարող էր կարգավորվել բանակցային սեղանի շուրջ։ Սակայն, ըստ նրա, տեղի ունեցան մի շարք սխալներ թե ՀՀ-ում, թե Ադրբեջանում, որոնք դա այս փուլում անհնար դարձրին։
Ցանկացած քաղաքական գործիչ ու, առավել ևս, պետական պաշտոնյա ունենում է առաքելություն։ Ոմանց համար առաքելությունը կարող է լինել պատմական, երկրորդների դեպքում՝ մերկանտիլ, իրավիճակային, ոմանք կարող են ունենալ կործանարար առաքելություն։ Անձնային մակարդակում առաքելությունը կարող է լինել կամ ի բնե, կամ ձեռքբերովի՝ հանգամանքների, ազդեցությունների տակ հայտնվելու առումով։ Բայց տեսակներից անկախ, ցանկացած քաղաքական կամ պետական գործիչ ունի առաքելություն։ Առանց առաքելության չկա քաղաքականություն, եթե անգամ այդ առաքելությունն ավերիչ է կամ կազմաքանդող։ Կարևոր է հասկանալ, թե ո՞րն է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի ու պետական պաշտոնյայի առաքելությունը, որքանո՞վ է այն ի բնե և որքանո՞վ ձեռքբերովի՝ պայմանավորված ներքին կամ արտաքին ազդեցություններով։