«Չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ ուզում է՝ 5 հազար մարդ մորթվի, ուզում է՝ 6 հազար մարդ մորթվի, մենք պետք է Լելե Թեփեն հետ բերենք»․ Միքայել Մինասյան

«Պատերազմի 44 օրվա ընթացքում մենք ապացուցեինք, որ կարող ենք կռվել, բայց նաև ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի բացի խաբելուց ոչինչ չի արել»,-այս մասին իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ես այսօր ձեզ չեմ պատմելու ռազմական գործողությունների իրարամերժ և քաոտիկ շարժումները, չեմ պատմելու, թե ոնց Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով կոնկրետ ջարդեր են իրականացվել զանազան վայրերում, գունդերում, ոնց են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ ման են գալիս իրենց զավակներին։ Ես չեմ պատմելու, թե ոնց և ով հանձնեց Շուշին։ Ես նույնիսկ չեմ պատմելու, թե ոնց ամսի 4-ին գիշերվա ժամը 4-ին դուք փախցրիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև արդեն 4-ի ժամը 6-ին Շուշին հայկական քաղաք չէր այլևս, Շուշին ընկավ։ Շուշին ընկել է ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչու էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս՝ գրավելու Լելե Թեփեն, որպեսզի PR-ով ցույց տան, որ իրենք այն զույգն են, որոնք բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։

Ես չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ ուզում է՝ 5 հազար մարդ մորթվի, ուզում է՝ 6 հազար մարդ մորթվի, մենք պետք է Լելե Թեփեն հետ բերենք։ Ես չեմ պատմելու, ես վստահ եմ, որ այն ամենը, ինչ ես չեմ պատմելու, պատմելու են ականատեսները, և մենք արդեն տեսնում ենք, որ այդ պրոցեսը գնում է, գեներալ Մովսես Հակոբյանը արդեն պատմում է, և շատերն են պատմելու, և այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Ես չեմ պատմելու, թե ոնց Նիկոլ Փաշինյանը, երբ Ռուսաստանից պատերազմի 2-րդ հատվածում սկսեց գալ աներևակայելի քանակի զենք և զինամթերք, այն զենքերի տեսակները, որոնք կարող էին փակել երկինքը, Նիկոլ Փաշինյանը չէր թողնում, որ այդ զենքը և զինամթերքը գար Հայաստանից Արցախ։ Ես չեմ պատմելու, թե ոնց Նիկոլ Փաշինյանը հատուկ, հետևողական ձևով զորքին թողեց սոված։ Ես չեմ պատմելու այդ ընթացքում եղած գողությունների մասին»,-ասաց Միքայել Մինասյանը՝ հավելելով, որ չի պատմելու նաև այն զինատեսակների մասին, որոնք, ըստ նրա՝ պայթում էին տղաների ձեռքերի մեջ, որովհետև ինչ-որ մեկը փող է աշխատել։

Տեսանյութեր

Լրահոս